Իրադարձություններ Հայաստանում
Հեռահար բժշկությունը Հայաստանում նոր թափ է առել. ըստ մասնագետների` հնարավորություններն ու սպասելիքները
Հայաստանի գիտաբժշկական գրադարանը, «Ռոստելեկոմ Հայաստան»-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ սկսել է «Հեռահար բժշկություն» ծրագրի իրականացումը, որի օգնությամբ հայ բժիշկները հնարավորություն կստանան ծանոթանալու տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին։
Ս.թ. մայիսի 27-ին Հայաստանի գիտաբժշկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Հեռահար բժշկություն» նախագծի ներկայացմանը և մեկնարկին նվիրված միջոցառում: Նախագծի հանդիսավոր բացմանը ներկա էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ-մասնաճյուղի գործադիր տնօրեն Խորեն Բանդազյանը, նույն կառույցի տնօրեն Իրինա Լազարյանը, «Հեռահար բժշկություն» նախագծի համահեղինակներ Գևորգ Յաղջյանը, Մկրտիչ Ավագյանը, գիտաբժշկական գրադարանի տնօրեն Անահիտ Շիրինյանը, «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
«Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հ.Ֆարամազյանը լրագրողներին հայտնեց, որ գիտաբժշկական գրադարանից և «Հայաստան» համահայկական հիմնադրամից, որը Հայաստանի և ԼՂՀ-ի տարբեր մարզերում հեռահար բժշկության ծրագիր է իրականացնում, ստանալով Հայաստանի մարզերի համար վեբ-կոնֆերանսներ իրականացնելու համար տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաջարկ, իրենք անմիջապես ընդունեցին այն` հաշվի առնելով, որ ունեն Հայաստանի գրեթե ողջ տարածքը ծածկող ենթակառուցվածք: Նա նաև նշեց, որ իրենց ընկերությունը Հայաստանում առաջինն է, որը հնարավորություն ունի մասնագիտական մակարդակով վեբ-կոնֆերանսներ անցկացնել Հայաստանի և արտերկրի միջև։ Ըստ ընկերության տնօրենի իրենք մտադիր են հիմնադրամի հետ քննարկելուց հետո Հայաստանի մարզերում ընդլայնել ծրագիրը` ներգրավելով նորանոր բժշկական հաստատություններ։ «Միանշանակ մենք կփորձենք մեր հնարավորությունների չափով օգնել և անհատույց կերպով մասնակցել այս սոցիալական ծրագրին»,–ավելացրեց Հ.Ֆարամազյանը:
Բացման խոսքով հանդես եկավ և ծրագրի մեկնարկի առթիվ մասնակիցներին շնորհավորեց Խ.Բանդազյանը։
Ողջունելով ներկաներին` Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանը նշեց, որ այս իրադարձությունը գրադարանում հյուրընկալելը մեծ պատիվ է, քանզի գործի կարևորությունը լայն զանգվածներին է վերաբերում:
Լրագրողների հետ զրույցում Աննա Շիրինյանն ասաց.
«Գրադարանի գործառույթների մեջ, բացի գրադարանային տեղեկատվական ծառայություններ մատուցելուց, ուշադրության կենտրոնում են նաև կրթական ծրագրերը: Գրադարանն ընդգրկված է հեռահար ուսուցման այս ծրագրի մեջ որպես գործընկեր, որը ներկայացված է և իրագործվում է Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից: Միջոցառումն իրականացվում է գրադարանի կոնֆերանսների դահլիճում, իսկ գործընկեր Ռոստելեկոմն ապահովում է տեխնիկական մասը: Ցանկանում եմ, որ նման ծրագրերը շարունակական լինեն, քանի որ շատ անհրաժեշտ են մեր մարզային բժշկության զարգացման համար»:
Միջոցառման ավարտին «Ռոստելեկոմի»` վեբ-կոնֆերանսների համար նախատեսված «Տեսազանգ» նոր ծառայության միջոցով, որը հնարավորություն է տալիս վեբ-կոնֆերանս կազմակերպել ներգրավելով մինչև 50 մասնակից, կապ հաստատվեց Կապանի բժշկական կենտրոնի հետ և անցկացվեց ծրագրի շրջանակներում առաջին վեբ-կոնֆերանսը: Այն նվիրված էր ուղեղի կաթվածի բուժման ժամանակակից մեթոդներին:
Երևան-Կապան օնլայն դասախոսությունը կարդում էր Հայաստանի գլխավոր նյարդավիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, ով մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց ծրագրի և նրա հնարավորությունների մասին:
– Պարոն Ֆանարջյան, ինչքանո՞վ են կարևոր նման հեռարձակումներն ու դասախոսությունները: Ի՞նչ հնարավորություն է տալիս հեռահար բժշկությունը:
– Դեռևս 2007թ., երբ մենք հասկացանք, որ գլխուղեղի անոթային հիվանդությունների բուժումն իսկական պատուհաս է դարձել մեր բժշկության համար, սկսեցինք փնտրել խնդրի լուծման ուղիներ: Հիվանդների մեծ մասը բուժման նպատակով ստիպված էր լինում մեկնել արտերկիր: Մենք հասկացանք, որ փորձի փոխանակման, կատարելագործման և վերապատրաստման նոր ճանապարհներ պետք է գտնենք: Բժշկական ցանկացած ուղղության զարգացման հիմքում բժշկական շարունակական կրթությունն է, որն ունի համապատասխան բաղադրիչներ: Բժշկության մեջ շատ տարածված է «second opinion» հասացությունը, որը ենթադրում է մեկ ուրիշի հայացք, մեկ ուրիշի տեսակետ: Անձամբ ես օրվա ընթացքում մի քանի անգամ իմ գործընկերների մասնագիտական կարծիքի կարիքն եմ ունենում: Հեռուստաբժշկությունը, որը հնարավորթություն կտա կապ հաստատել ցանկացած մարզի հետ, կկոտրի նաև մարզ-քաղաք տարանջատումը, կնպաստի բժշկության վերջին նորամուծությունները հասցնելու մարզային բժիշկներին և մասնագիտական կարծիքների միմյանց հետ փոխանակմանը:
– Պարոն Ֆանարջյան, բավակա՞ն է միայն գիտելիքը` ապահովելու որակյալ բուժօգնություն:
– Այս ձեռնարկումը դեռ առաջին քայլերն են, պետք է սպասել հերթականությանը: Ամենակարևորը մասնագետի պատրաստվածությունն է: Եթե անգամ միլիոնավոր դոլարների տեխնիկա ունենանք, առանց պատրաստված մասնագետի դրանք երբեք արդյունավետ չեն լինի: Մեր մոտեցումը հետևյալն է. կադրերի երիտասարդացում, բարձր տեխնոլոգիաների կիրառում և քիչ ինվազիվ եղանակների կիրառում: Այս երեք բաղադրիչներն իրար միացնելու համար ժամանակ է պետք:
Հեռահար ուսուցման հայաստանյան հեռանկարների մասին զրուցեցինք «Հայ Բրիջ Տելեհելթ» ծրագրի ղեկավար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նյույորքյան գրասենյակի տնօրենների խորհրդի անդամ Գևորգ Յաղջյանի հետ:
– Մանրամասնեք, խնդրե՛մ, ծրագրի ստեղծման պատմության մասին:
– Ծրագիրը գործարկվել է 2004 թվականից: 2007 թվականից այն արդեն հիանալի կիրառվում էր Արցախում: Հայաստան հիմնադրամը գործիքներ էր նվիրաբերել Արցախի հիվանդանոցին, որոնք պետք է ծառայեին հեռանկարային բժշկության կայացմանը: Շարունակական բժշկական կրթությունը բժշկական ընդհանուր կրթության կարևոր մասն է կազմում: Հայաստանն այնքան էլ միտված չէր կիրառելու այս հեռահար բժշկության հնարավորությունը: 2007-ին մենք փորձ ունեցանք՝ իրականացնելով նմանատիպ հեռուստակոնֆերանսներ: Մենք եկանք այն եզրակացության, որ համակարգը պետք է գործի, միայն թե անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Համակարգը պետք է լինի ինտերակտիվ, պետք է թույլ տա օգտագործել սլայդեր, խորհրդատվությունների, հարցուպատասխանի հնարավորություններ, թույլ տա նաև դասախոսությունն անցկացնել՝ տանը նստած: Մենք կազմակերպում ենք նաև օնլայն ախտորոշիչ սեսիաներ, խորհրդատվություններ: Սա օնլայն, անհատական կրթության ճանապարհն է:
– Պարոն Յաղջյան, ի՞նչ է ենթադրում հեռահար բժշկությունը:
– Այս նոր համակարգը հնարավորություն է տալիս անցկացնելու հեռահար ուսուցում: Շատ հաճախ մեր մարզերի բժիշկները չեն կարողանում մասնակցել մայրաքաղաքում տեղի ունեցող կոֆերանսներին, սեմինարներին, քանի որ իրենց կատարած աշխատանքով շրջանում անփոխարինելի են, որպեսցի թույլ տան կտրվել նրանից: Բացի այդ, նրանց մասնակցությունը պահանջում է նաև միջոցներ և ժամանակ: Խնայելով բժշկի ժամանակը, քաջ գիտակցելով փորձի փոխանակման անհրաժեշտությունը հատկապես մարզային բժշկի գործունեության ասպարեզում, մենք ձեռնամուխ եղանք իրականացնելու տեսազանգերի շարք, որն ուղղված է մարզային բժշկի շարունակական կրթությանը իր իսկ աշխատավայրում, տանը կամ ցանկացած մեկ այլ վայրում:
– Իսկ տեխնիկական հագեցվածության խնդիրը չի՞ խոչընդոտում գիտելիքի կիրառմանը:
– Այսօրվա գիտելիքը, որ Կապանի մասնագետներին հաղորդեց պրոֆեսոր Ֆանարջյանը, այն մասին էր, թե ինչպես արդյունավետ կարելի է կազմակերպել ինսուլտի հետագա բուժումը, եթե առաջին 4 ժամերի ընթացքում ճիշտ դեղորայք ներարկվի: Ինչպես տեսնում եք, խնդիրն այստեղ ոչ թե գործիքներն են, այլ՝ գիտելիքը:
– Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:
– Արդյունքների ստուգումը ծրագրի կարևոր բաղադրիչն է: Դասախոսությունից առաջ և հետո մասնակիցները լրացնելու են մասնագիտական հարցերից բաղկացած թեստը: Երկու թեստերը կհամեմատվեն և մենք կհասկանանք, թե որքանո՞վ էր մասնագետների համար դասախոսությունն օգտակար:
– Ի՞նչ պարբերականությամբ են կազմակերպվելու տեսակապերը և բժշկական ո՞ր ուղղություններն են ձեր ուշադրության կենտրոնում:
– Նախնական շրջանի համար նախատեսել ենք ամսական 2 անգամ: Քանի որ մեր երկրում մահացությունների թվի առյուծի բաժինը` 49%-ը, ընկնում է սրտանոթային հիվանդություններին, մենք կփորձենք այս ոլորտում ներկայացնել բժշկական նորագույն մոտեցումները, հնարավոր խնդիրների ելքերը: Մենք ամեն օր պետք է 10 գիտական պարերական կարդանք, որպեսզի կարողանանք հետևել բժշկության զարգացմանը: Բնական է, որ պրակտիկ բժիշկների մեծամասնությունը չունի այդ ժամանակը, իսկ այս ծրագիրը միտված է լրացնելու այդ բացը: Ընդ որում, ոչ թե հոդվածներ են ընթերցվելու, այլ դասախոսություններ, որոնք կտան նաև հարցուպատասխանի հնարավորություն:
– Ովքե՞ր կստանձնեն օնլայն դասախոսի ամբիոնը:
– Ո՛չ միայն մեր ճանաչված մասնագետներն են անցկացնելու դասախոսությունները, այլև փորձելու ենք ներգրավել Ռուսաստանի, ԱՄՆ-ի անվանի բժիշկներին: 2015թ. հուլիսի 2-4-ը սպասվելիք համահայկական բժիշկների կոնֆերանսին մենք փորձելու ենք այս մեթոդով կոնֆերանսի շրջանակում շրջանառվող գիտելիքները փոխանցել շրջաններում աշխատող մասնագետներին: Համաշխարհային բանկի միջոցներով առողջապահության նախարարությունը վերանորոգել է մեծ քանակությամբ հիվանդանոցներ, որոնք ունեն համապատասխան պայմաններ հեռուստաբժշկության զարգացման համար:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն